211652_close_icon
views-count945 դիտում article-date 15:51 04-04-2019

ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալ Պյոտոր Տոլստոյն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահի տեղակալ Պյոտոր Տոլստոյին։ Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի գրասենյակից, Վահե Էնֆիաջյանը Պյոտոր Տոլստոյին է փոխանցել մեր երկիր այցելելու` Գագիկ Ծառուկյանի պաշտոնական հրավերը, որի շրջանակներում նախատեսվում է հանդիպում-քննարկում` օրակարգում ունենալով հայ-ռուսական հարաբերություններին և միջխորհրդարանական դիվանագիտությանն առնչվող մի շարք կարևոր հարցեր։ Պետդումայի նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել և սիրով ընդունել Գագիկ Ծառուկյանի` Հայաստան այցելելու հրավերը։ Զրուցակիցները կարևորել են բարեկամ ժողովուրդների բազմադարյա ավանդույթների շարունակականության անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ տարվող երկկողմ աշխատանքները։ Վահե Էնֆիաջյանն իր խոսքում առանձնացրել է հարաբերությունների հետագա ամրապնդման գործում խորհրդարանական դիվանագիտության անհրաժեշտությունն ու բազմավեկտոր նախաձեռնությունների իրագործումը։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն իր ռուս գործընկերոջն է ներկայացրել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության և կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական նախաձեռնությամբ Աբովյան քաղաքում կառուցվող բազմաբնակարան շենքերի ժամանակակից թաղամասի և ռուսական թեքումով մասնագիտացված դպրոցի մեկնարկած աշխատանքները, ներկայացրել էսքիզներն ու այն վերջնական տեսքը, որը կունենա միջազգային չափորոշիչներով կառուցվող թաղամասն ու հարակից դպրոցը։

Նմանատիպ նյութեր