211652_close_icon
views-count1295 դիտում article-date 15:42 04-04-2019

Դատապարտյալին բերված հանձնուքում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հայտնաբերել են կոշտ զանգվածով փաթեթ

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապրիլի 3-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալ Լ. Ս.-ի անվամբ քաղաքացի Հ. Ա.-ի կողմից բերված հանձնուքը: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, զննության արդյունքում քաղցրավենիքի միջից հայտնաբերվել և առգրավվել է կոշտ զանգվածով 3 փաթեթ՝ ընդհանուր 5.2 գրամ քաշով: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Նմանատիպ նյութեր