211652_close_icon
views-count815 դիտում article-date 14:39 04-04-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ապրիլի 4-ին, ժամը 00.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գ. Նժդեհի փողոցում վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 3-ին, ժամը 18.00-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ա. Խաչատրյան փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 3-ին, ժամը 04.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 3-ին, ժամը 01.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը և «Նիսան»-ի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 3-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 14.5 կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ավտոպահեստամասերի խանութի դռանը. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Վանաձորի Երևանյան խճուղում իրար են բախվել «Օպել Աստրա Ջի» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրա Ջի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 3-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-53» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-53»-ի 35-ամյա վարորդը և «ԲՄՎ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գյուղ գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր