211652_close_icon
views-count742 դիտում article-date 13:54 04-04-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 3-ից 4-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 57 դեպք, այդ թվում՝ 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 10, մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանաիյն գողության 6-ական, խարդախության 5, թմրամիջոցի հայտնաբերման ու կաշառակերության 4-ական, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սպանության սպառնալիքի 3-ական, խուլիգանության ու ծեծի 2-ական, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման և գույքի անզգուշությամբ վնասման 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության և ապօրինի ծառահատման 2-ական ու անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր