211652_close_icon
views-count1626 դիտում article-date 14:48 04-04-2019

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ապրիլի 16-ը Հայ կինոյի օր հռչակելու նախագծին

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է ապրիլի 16-ը հռչակել հայ կինոյի օր։ ՀՀ մշակույթի նախարար տեղակալ Տիգրան Գալստյանը բացատրեց մերժումը նրանով, որ արդեն կա կինոյի միջազգային օր. այն դեկտեմբերի 26-ն է։ «Կարծում ենք, որ այդ շրջանակներում կարելի է անդրադառնալ հայ կինոյին՝ միաժամանակ արժևորելով այն միջազգային կինոժառանգության համատեքստում»,-ասաց նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե քանի որ կա միջազգային օրը, նպատակահարմար չեն համարում մի հատ էլ սեփական օր ունենալ։ «Մանավանդ որ, միջազգային կինոաշխարհին ինտեգրվելու շատ խելամիտ տարբերակ կլինի», - ասաց վարչապետը։ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ ավելացրեց, որ ապրիլի 16-ը ՀՀ ոստիկանության օրն է։

Նմանատիպ նյութեր