211652_close_icon
views-count1245 դիտում article-date 15:06 04-04-2019

2019 թ. առաջին եռամսյակում կառավարությունը հաստատել 146 միլիոն դոլարի 13 ծրագիր

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կառավարության որոշումների արդյունքում հաստատվել է 13 ծրագիր, ինչի արդյունքում ակնկալվող ներդրումների ծավալը կազմում է 146 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ակնկալվելիք բացվող աշխատատեղերի թիվը՝ 912: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հավելեց, որ խոսքը միայն արտոնյալ ռեժիմով ներդրումների մասին է: Փաշինյնաի խոսքով՝ 2018 թվականի 1-ին եռամսյակում հաստատվել է 6 ծրագիր, ինչի արդյունքում ակնկալվում էր գեներացնել շուրջ 5 մլն դոլարի ներդրում և 140 աշխատատեղ: «Այսպիսով՝ 2019 թվականի առաջին եռամսյակում, 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ, նշված ցուցանիշները ներդրումների մասով աճել են 27 անգամ, իսկ աշխատատեղերի մասով 6,5 անգամ»,-նշեց վարչապետը։

Նմանատիպ նյութեր