211652_close_icon
views-count654 դիտում article-date 13:49 04-04-2019

«Հանրամատչելի գիտությունը ԵՊԲՀ-ում». բժշկականի պատվիրակությունը Մոլդովայում է

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում՝ Տնտեսագիտության ակադեմիայում մարտի սկզբին մեկնարկել է ՄԻՆԵՐՎԱ ծրագիրը, որը ֆինանսավորվել է Եվրամիության «Էրազմուս+» ծրագրով և նպատակ ունի հզորացնելու Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարումն ու գիտությունը դարձնելու առավել հասանելի ու մատչելի շահառուների լայն շրջանակի համար: ԵՊԲՀ-ն Հայաստանի, Մոլդովայի, Սլովենիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի և այլ երկրների 17 կրթական հաստատությունների հետ համատեղ կոնսորցիումի անդամ է: Երկօրյա մեկնարկային գիտաժողովի ընթացքում կողմերը ներկայացրեցին իրենց երկրների և համապատասխան հաստատությունների հանրամատչելի գիտության փորձը: ԵՊԲՀ աշխատանքային խմբում ընդգրկված էին ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ, ծրագրի ԵՊԲՀ համակարգող Մարինե Բալասանյանը, գիտության վարչության գիտակազմակերպչական բաժնի պետ Մարիամ Գրիգորյանը և գիտական տեղեկատվություն և վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մարտիրոսյանը: Մեկնարկային գիտաժողովում Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացրեց «Հանրամատչելի գիտությունը ԵՊԲՀ-ում» թեմայով զեկույց: Միաժամանակ ընթացող կոնսորցիումի հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի կառավարման խնդիրներն ու համագործակցող կողմերի պարտականություններն ըստ ծրագրի աշխատանքային փաթեթների

Նմանատիպ նյութեր