211652_close_icon
views-count593 դիտում article-date 14:30 04-04-2019

Երևանն առավելագույնս թափանցիկ արտաքին քաղաքականություն է վարում. ՀՀ ԱԳՆ

Հայաստանն առավելագույնս թափանցիկ արտաքին քաղաքականություն է վարում: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, Երևանում ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովում հայտարարեց ՀՀ ԱԳՆ եվրոպական դեպարտամենտի ղեկավար Տիգրան Սամվելյանը: Վերջինիս խոսքով, Հայաստանը, որպես ԵՏՄ անդամ և ԱլԳ մասնակից, պատրաստ է կամուրջ հանդիսանալ գործընկերների միջև և նման հնարավորության առնչությամբ բոլոր ներգրավված կողմերը հետաքրքրություն են հայտնել: Անդրադառնալով ռուս գործընկերների հետ բազմաթիվ հանդիպումներին՝ Տ. Սամվելյանը նշեց, որ հայկական կողմն այդ հանդիպումների ժամանակ բացատրել է եվրոպական երկրների հետ հարաբերությունների խորացման անհրաժեշտության մասին իր դիրքորոշումը, միևնույն ժամանակ Սամվելյանը հավաստիացրեց, որ Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ մեկի, այդ թվում, Ռուսաստանի դեմ:

Նմանատիպ նյութեր