211652_close_icon
views-count1915 դիտում article-date 13:15 04-04-2019

Փաշինյանը գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին հորդորում է դասընթացների պահանջը չթերագնահատել

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին հորդորեց դասընթացների պահանջը չթերագնահատել։ «Որովհետև դա շատ կարևոր է, ի վերջո, մեր ռազմավարական ուղղություններից մեկը իմացությունների, գիտելիքների շարունակական զարգացումն է», - «[url=https://armenpress.am/arm/news/970053.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին հորդորեց դասընթացների պատշաճ մակարդակը ապահովել։ «Դրանք չպետք է լինեն ձևական, չլինեն «պտիչկա» դնելու համար», - ասաց վարչապետը։ «Մեր ամենամեծ դժբախտություններից մեկը եղել է այն, որ վարորդական իրավունք, կոմբայնի իրավունք, տրակտորի իրավունք, վերամբարձ կռունկի իրավունք, այդ ամեն ինչը եղել է երբեմն մի շիշ օղիով լուծվող հարց, ու մենք չենք գիտակցել, որ դա մեր բոլորիս անվտանգության հետ է կապված, այդ թվում, այն մարդու, ով ստանում է այդ վկայականը: Մենք այդ շղթան պետք է ֆիկտիվ տրամաբանությունից դուրս բերենք, պարոն Օսիպյան, այստեղ ոստիկանությունն էլ գործ ունի», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին:

Նմանատիպ նյութեր