211652_close_icon
views-count2187 դիտում article-date 21:57 03-04-2019

«Բարսելոնան» մտադիր է ամռանը 300 մլն եվրոյի չափով խաղացողներ վաճառել

«Բարսելոնան» մտադիր է ամռանը 250-300 մլն եվրոյի խաղացող վաճառել Ստացված միջոցները կատալոնական ակումբը ցանկանում է ներդնել նոր տրանսֆերներում: Կան երկու կատեգորիայի խաղացողներ, որոնք կարող են լքել «Բարսելոնան»: Առաջինին դասվում են Ֆիլիպե Կոուտինյոն, Սամուել Ումտիտին և Իվան Ռակիտիչը, որոնք կարող են ակումբից հեռանալ մեծ գումարների դիմաց: Երկրորդ կատեգորիայում այն ֆուտբոլիստներն են, որոնց հետ Էրնեստո Վալվերդեն մեծ նպատակներ չի հետապնդում: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» արդեն ձեռք է բերել «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին՝ 75 մլն եվրոյի դիմաց: Զուգահեռաբար կատալոնացիները մտադիր են իրականացնել մի շարք տրանսֆերներ՝ ձեռք բերելով Մատեյս դե Լիգտին, Լուկա Յովիչին և Անտուան Գրիզմանին:

Նմանատիպ նյութեր