211652_close_icon
views-count3204 դիտում article-date 21:50 03-04-2019

Մենք չենք կարող «բեսպրեդելով» առաջնորդվել. Փաշինյանը՝ արշալույսցիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. NEWS.am

[url=https://news.am/arm/news/505070.html?fbclid=IwAR2cG6b4_28gDir8_zt2G7mh36CpWpHPIqbxB4xXgZFdl07PRS4ZUQLG3MI]NEWS.am[/url]-ը գրում է. Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչների հետ այսօր՝ ապրիլի 3-ին, հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ վարչապետը ուղեւորվում էր «Բաղրամյան» զորավարժան, իսկ արշալույսցիներն այդ ընթացքում գյուղ տանող ճանապարհի մոտ հավաքվել եւ սպասել են Նիկոլ Փաշինյանին։ Արշալույսցիները բողոքել են, որ գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո նրա տեղակալ Կարեն Սիմոնյանն է նշանակվել գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար։ «Տեղակալն էլ իր մարդն է, մենք ուզում ենք թեկուզ մարզպետարանից մեկին բերեն, թող ժամանակավոր կառավարի, բայց ոչ Զարզանդ Գրիգորյանը կամ տեղակալը»,–բողոքեցին գյուղացիները։ «Կարեւոր է հասկանալ, թե բնակչության քանի տոկոսը ինչ է ցանկանում, որովհետեւ մենք չենք կարող գնալ այնպիսի ուղղությամբ, որ հետո պարզվի, որ բնակչության մեծամասնությունը չի կիսում այդ լուծումը։ Հատկապես, որ սա կառավարության գործունեության ոլորտը չէ, տեղական ինքնակառավարում է»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։ Բնակիչներչը պնդեցին, որ տեղակալ Կարեն Սիմոնյանին դեմ են, գյուղապետրանը չեն բացի, մինչեւ գյուղապետի նոր ժ/պ չնշանակվի։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/505070.html?fbclid=IwAR2cG6b4_28gDir8_zt2G7mh36CpWpHPIqbxB4xXgZFdl07PRS4ZUQLG3MI]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր