211652_close_icon
views-count2264 դիտում article-date 20:55 03-04-2019

Կոկորինի և Մամաևի կալանքը երկարաձգեցին մինչև սեպտեմբեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայի Պրեսնենսկի դատարանում կայացավ Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ, «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաևի գործով դատական նիստը: Ֆուտբոլիստների կալանքը դատարանի որոշմամբ երկարաձգվեց մինչև սեպտմբերի 25-ը: Նրանք մեկուսարանում են գտնվում Մոսկվայում ծեծկռտուքների և մարդկանց մարմնական վնասվածքներ հասցնելու երկու դեպքով: Մեղադրող կողմը միջնորդել էր ֆուտբոլիստների կալանքը երկարաձգել ևս կես տարով՝ մինչև սեպտեմբեր: Գործի կրկնակի լսումը նշանակվել է ապրիլի 9-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր