211652_close_icon
views-count168491 դիտում article-date 20:34 03-04-2019

Արտակարգ դեպք Երևանում. ըստ մոր հայտարարության՝ 15-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել. «Մուրացան» հիվանդանոցի բժիշկների շնորհիվ երեխան փրկվել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 2-ին, Երևանի «Մուրացան» հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հիվանդանոցից հայտնել են, որ 05:40-ի սահմաններում Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի շենքերից մեկի բնակարանից իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը՝ 15-ամյա Ն. Փ.-ն է: Արդեն հիվանդանոցում ոստիկաններին երեխայի մայրը հայտնել է, որ նույն օրը ժամը 04:00-ի սահմաններում երեխան տանը ինքնասպանություն գործելու նպատակով մեծ քանակությամբ դեղահաբ է խմել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ խոսքը «դիմեդրոլ» տեսակի դեղահաբի մասին է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Մուրացան» հիվանդանոցի աշխատակիցների շնորհիվ հնարավոր է եղել երեխայի կյանքը փրկել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր