211652_close_icon
views-count4376 դիտում article-date 18:39 03-04-2019

Անդրանիկ Քոչարյանը փախել ա Գյումրիից, գնացեք՝ հարցրեք, թե ով էր նա. Արամ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. NEWS.am

[url=https://news.am/arm/news/505022.html?fbclid=IwAR2mxc1xYTO62a4C23fwz1yGc-D4HOObANxNaa0dte7jqldRypdejcLcfTQ]NEWS.am[/url]-ը գրում է Վազգեն Սարգսյանի շրջապատի մարդիկ այսօր փորձում են հետմահու վարկաբեկել նրան։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3–ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև լրագրողների հետ զրույցում հայատարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։ «Եթե ազգային հերոսին հետմահու ուզում ես վարկաբեկել, ինչ ասես։ Ուզում եմ վերաձևակերպել Ժակ Բրելի խոսքերը. նա ասում էր՝ հարցազրույց վերցրու նրա շրջապատի այն մարդկանցից, ովքեր թաղված էին կոռուպցիայի մեջ։ Անդրանիկ Քոչարյանը փախել ա Գյումրիից. գնացեք Գյումրի ու հարցրեք, թե ով էր Անդրանիկ Քոչարյանը։ Ո՞վ ա Ջհանգիրյանը. Ջհանգիրյանը 1995–ի կեղծարարության Ջեֆերսոնն է»,–հայտարարեց նա։ Հարությունյանի խոսքով՝ այսօր ՀՀ–ում գրեթե բոլոր ոլորտները վարկաբեկված են. «Նիկոլ Փաշինյանը, ով երկու անգամ սահմանադրական կարգի տապալման փորձի մասնակից է եղել, եթե ցանկանում է, որ երկիրը նորմալ հունի վրա ընկնի, չպետք է փորձի ավիրել արդարադատությունը, չփորձի ավերել բանակը, մշակույթը։ Այսօր բոլոր ոլորտները վարկաբեկված են»,–ասաց նա։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/505022.html?fbclid=IwAR2mxc1xYTO62a4C23fwz1yGc-D4HOObANxNaa0dte7jqldRypdejcLcfTQ]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր