211652_close_icon
views-count1241 դիտում article-date 18:12 03-04-2019

Տեղի ունեցավ շախմատի համաբանակային թիմային առաջնությունը

Տասը թիմեր շրջանաձև մրցակարգով վիճարկեցին հաղթողի կոչումը: Ստացվեց այնպես, որ վերջին՝ իններորդ տուրից առաջ միմյանց հետ հանդիպեցին 14-ական միավորով առաջին տեղը կիսող «ՊԲ-1» և «ՊԲ-3» թիմերը: Համառ պայքարում մայոր Ս. Տոնոյանի ղեկավարած «ՊԲ-3» թիմը հաղթանակի հասավ 2,5-1,5 հաշվով: Վճռական խաղում հաղթանակներ տարան Գառնիկ Պեպելյանը և Արմենակ Նազարյանը: Օգտվելով «ՊԲ-1»-ի պարտությունից 15 միավորով երկրորդ տեղը գրավեց «3-րդ ԲԿ»-ն, իսկ երրորդ մրցանակին արժանացավ «ՊԲ-1» թիմը: Փակման արարողության ժամանակ հաղթող թիմին գավաթը և մեդալները հանձնեց ՊԲ ֆիզիկական պատրաստության և սպորտի վարչության ղեկավար Քաջիկ Սարգսյանը: Մեդալների արժանացան Գառնիկ Պեպելյանը, Հակոբ Մխոյանը, Արմենակ Նազարյանը, Գրիգոր Տոնոյանը և Տիգրան Բաղդասարյանը:

Նմանատիպ նյութեր