211652_close_icon
views-count1604 դիտում article-date 17:57 03-04-2019

Արսեն Վենգեր. Երբ մեռնեմ, դրախտի ու դժոխքի ընտրության համար կդիմեմ մրցավարին

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հիշել է 2003/2004-ի չեմպիոնական մրցաշրջանը, որը թիմը անցկացրեց առանց պարտության: «Մեր անպարտելի շարքն ընդհատվեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում: Այդ արդյունքի համար պատասխանատվությունն ընկնում է մրցավարների վրա: Դա արդար չէր: Ու երբ ես մեռնեմ, մինչև դրախտի և դժոխքի միջև ընտրություն կատարեց կհարցնեմ աստծուն, թե որտեղ են մրցավարները՝ նրանց կարծիքն իմանալու համար: Դրան նախորդած մրցաշրջանը մենք ավարտեցինք հյուրընկալվելիս առանց պարտության և չեմպիոնական տիտղոսը կորցրեցինք տնային խաղերում: Չեմպիոնական այդ մրցաշրջանում մենք տիտղոսը ապահովեցինք առաջնության ավարտից 5 տուր առաջ: Հիշում եմ, որ ասացի խաղացողներին. «Այժմ ամեն ինչ ձեզանից է կախված, կդառնաք դու անմահներ, թե՝ ոչ»: Եվ նրանք դա արեցին: Պրեմիեր-լիգան նվաճեցին առանց պարտության», ասել է Վենգերը:

Նմանատիպ նյութեր