211652_close_icon
views-count1074 դիտում article-date 20:24 03-04-2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Դան Նեկուլաեսկուին, որը Հայաստանում է Ռումինիայի նախագահության կողմից կազմակերպվող Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Նախարարը ողջունել է պետքարտուղարին և շնորհակալություն հայտնել հանդիպման համար։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերը՝ ընդգծելով, որ առևտրաշրջանառության ներկա ծավալները գոհացուցիչ չեն։ Դան Նեկուլաեսկուն նշել է, որ առաջիկայում տեղի է ունենալու Ռումինիա-Եվրամիություն մեծամաշտաբ գործարար համաժողովը, որին ակնկալվում է նաև Արևելյան գործընկերության երկրների՝ այդ թվում Հայաստանի, գործարարների և պաշտոնյաների մասնակցությունը։ Պետքարտուղարի խոսքով՝ այս հարթակով ևս կարելի է զարկ տալ երկկողմ տնտեսական կապերին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռումինական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ձևաչափով երկկողմ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման հնարավորությունը։ Նիստի շրջանականերում դիտարկվում է նաև գործարար համաժողովի անցկացման նպատակահարմարությունը։ Նախարարը և պետքարտուղարը գոհունակություն են հայտնել Բուխարեստ-Երևան ուղիղ չվերթի բացման առիթով` միակարծիք լինելով, որ այն կարող է նպաստել զբոսաշրջության աճին և այդ ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացմանը։ Կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել երկուստեք զբոսաշրջային մարքեթինգային միջողացառումների անցկացման ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր