211652_close_icon
views-count2606 դիտում article-date 17:48 03-04-2019

Հայաստանի նկարիչների միության և գեղարվեստի ակադեմիայի հիմնադիր Արա Սարգսյանի 117-ամյակին միջոցառում կանցկացվի

«Մահ իմացյալ՝ անմահություն» միջոցառում՝ նվիրված հայ մեծանուն քանդակագործ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս, Խորհրդային Հայաստանում մոնումենտալ քանդակագործության հիմնադիր, ԽՍՀՄ գեղարվեստի իսկական անդամ, Հայաստանի նկարիչների միության և գեղարվեստի ակադեմիայի հիմնադիր Արա Սարգսյանի 117-ամյակին: Արա Սարգսյանը հեղինակն է Երևանի Օպերայի դիմաց գտնվող Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի, ԵՊՀ-ի դիմաց «Սահակ Պարթև, Մեսրոպ Մաշտոց» խմբաքանդակի, Վալերի Բրյուսովի և Նելսոն Ստեփանյանի կիսանդրիների, Գյումրու՝ «Մայր Հայաստան» քանդակի: Ապրիլի 6-ին ժամը 15:00-ին «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարանում (Պուշկինի 70) տեղի կունենա Արա Սարգսյանի 117-ամյակին նվիրված միջոցառումը: Ապրիլյան նույն օրերին էր, որ հայ զինվորներն իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի պաշտպանությանը: Նրանցից յուրաքանչյուրը հերոսացավ՝ անմար թողնելով իր անունը: Քանդակագործն իր գործունեության առանցքում է պահել հայ զինվորին՝ կարևորելով նրա հերոսությունը, նվիրումը հայրենիքին և անձնազոհ քաջությունը: Միջոցառումը նվեր է հայ զինվորին և նրա քաջությանը: Միջոցառմանը հրավրրված են՝ Հայոց բանակի զինվորներ և սպաներ, Երեւանի պետական և մանկավարժական համալսարանների, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներ, դասախոսներ: Հայրենիքի պաշտպանությանը նվիրված բոլոր հերոսների քանդակներին Արա Սարգսյանը դրոշմել է անմահ այս խոսքերը՝ «ՄԱՀ ԻՄԱՑՅԱԼ՝ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ»: Միջոցառման կազմակերպումն ու ողջ ֆինանսավորումն իրականացնում է քանդակագործի թոռնուհու՝ Աննա Սարգսյանի ջանքերով: Միջոցառման մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 56 11 60: [b]Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարանի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր