211652_close_icon
views-count1675 դիտում article-date 17:14 03-04-2019

Պեպ Գվարդիոլա. Ես Մենդիի հայրը չեմ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է այն տեղեկությունը, ոոր թիմի պաշտպան Բենջամեն Մենդին «Ֆուլհեմի» հետ խաղից (2:0) առաջ մինչև առավոտյան 03:30-ը եղել է գիշերային ակումբում: «Խաղացողները բավական հասուն են, որպեսզի հասկանան, թե ինչ պետք է անեն: Ես նրա հայրը չեմ: Ես կցանկանայի, որ նա ավելի շուտ տուն վերադառնա, սակայն ես նման իրավիճակներում չեմ վերահսկում ֆուտբոլիստներին: Ես դժգոհ չեմ, ես հանգիստ եմ: Կարող է թվալ, թե դա այդպես չէ, սակայն ես լավ եմ քնում: Իսկ Մենդին պատրաստ է խաղալ», ասել է Գվարդիոլան: Նշենք, որ այս մրցաշրջանում Մենդին ծնկի վնասվածքի պատճառով բաց է թողել մոտ 12 շաբաթ: Նա մասնակցել է Լիգայի գավաթում «Բերտոնի» հետ խաղին (1:0) հունվարի 23-ին, նորից վնասվածք է ստացել և այդ ժամանակից ի վեր չի խաղում:

Նմանատիպ նյութեր