211652_close_icon
views-count1012 դիտում article-date 15:53 03-04-2019

Հանրային ռադիոյի տնօրեն է ընտրվել Գարեգին Խումարյանը

Գարեգին Խումարյանը Հանրային ռադիոընկերության նոր գործադիր տնօրենն է։ Նման որոշում է ընդունել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը՝ ապրիլի 3-ին տեղի ունեցած նիստում։ Հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 30 թեկնածուների հայեցակարգերը, առանձնացրել և հարցազրույցի էր հրավիրել 29 մասնակցի: Հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները փակ քվեարկությամբ ընտրել են «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերության տնօրենին: Ղեկավարվելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2010 թ. սեպտեմբերի 6-ի № 50-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն», «Շիրակի հանրային հեռուստառադիո» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենների թափուր տեղերի մրցույթի անցկացման կարգի 2.14 կետի պահանջներով` Հանձնաժողովը որոշում է կայացրել մրցույթում հաղթող ճանաչել քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած Գարեգին Կորյունի Խումարյանին: Գարեգին Խումարյանը ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 3-ին Երևանում: Ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2000-2005 թթ. սովորել և ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը: 2013 թվականի հոկտեմբերից Հայաստանի լրագրողների միության անդամ է:

Նմանատիպ նյութեր