211652_close_icon
views-count918 դիտում article-date 16:58 03-04-2019

Հայաստան կայցելի Գերմանիայի Սահմանադրական Դատարանի նախագահը

Ապրիլի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հրավերով, պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրական Դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Դատարանի նախագահի տեղակալ և առաջին Սենատի նախագահ Շտեֆան Հարբարթը, Դատարանի դատավորներ, Դատարանի աշխատակազմի ղեկավարը: Այցի նպատակն է երկկողմ իրավական համագործակցության հետագա ամրապնդումն ու սահմանադրական արդարադատության իրականացման ոլորտում փորձի փոխանակումը: Այցի ընթացքում նախատեսվում են պաշտոնական և աշխատանքային հանդիպումներ։ Զանգվածային լրատվության միջոցներին՝ այցի արարողակարգային լուսաբանման և այցի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք նախապես կապ հաստատել Սամանադրական Դատարանի աշխատակազմի հետ` 011-58-81-81 (180) հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր