211652_close_icon
views-count4311 դիտում article-date 14:44 03-04-2019

Նիկոլ Փաշինյանը ժամանեց դատարան. news.am. ՈՒՂԻՂ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Երեւան քաղաքի ընդանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայր։ Դատարանից [url=https://news.am/arm/news/504957.html?fbclid=IwAR04lOvRvjv_bJuCyW1lIXRa96sDUj57kpWxK9Q424wLxeVluZQMv6evYKg]NEWS.am[/url]-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ հետո այստեղ կմեկնարկի Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը «Ելք» դաշինքի անդամների եւ Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով: Նշենք, որ այս գործով Փաշինյանն ունի վկայի կարգավիճակ։ Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ մարտի 31-ին ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսեւորելով հասարակության նկատմամբ , «ԵԼՔ» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/504957.html?fbclid=IwAR04lOvRvjv_bJuCyW1lIXRa96sDUj57kpWxK9Q424wLxeVluZQMv6evYKg]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր