211652_close_icon
views-count28734 դիտում article-date 14:31 03-04-2019

Վերաքննիչում մեկնարկեց Նորատուսցի Ալիկի գործով նիստը. դատարանում է Երեւանի դատախազը. News.am

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագաությամբ այսօր` ապրիլի 3-ին մեկնարկեց քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի դատավճռի դեմ դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը: [url=https://news.am/arm/news/504933.html?fbclid=IwAR2RLTG8BWBGewDiE_lQhjpjb5fe3XTrthvx7PYRnxuXCDBfTJazo_r6Tps]NEWS.am[/url]- ի թղթակիցը հայտնում է, որ դատարանում ոստիկաններն ուժեղացված հսկողություն են իրականացնում: Նշենք, որ գործով արդարացված Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանը, ով առաջին ատյանի դատարանում անվասայլակով էր մասնակցում գործի քննությանը, Վերաքննիչ դատարան էր եկել առանց անվասայլակի: Նշենք, որ մեղադրանքը դատարանում ներկայացնում է Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը, ով առաջին անգամ է, որպես մայրաքաղաքի դատապազ դատարանում բողոք ներկայացնում: Նա Վերաքննիչից պահանջում է ամբողջությամբ բեկանել եւ փոփոխել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ալիկ Բանդուրյանի, Պետրոս Իսրայելայնի եւ Արմեն Գասպարյանի վերաբերյալ դատավճիռը: Բաղդասարյանը պահանջում է ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 14 տարի ժամկետով, ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 38-112 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 8 տարի ժամկետով, ամբաստանյալ Արմեն Գասպարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 335 հոդ. 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/504933.html?fbclid=IwAR2RLTG8BWBGewDiE_lQhjpjb5fe3XTrthvx7PYRnxuXCDBfTJazo_r6Tps]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր