211652_close_icon
views-count51631 դիտում article-date 13:54 03-04-2019

Արտակարգ դեպք Երևանում. Կոշի գաղութի կալանավորին դաժան ծեծի են ենթարկել, տեղափոխել Պարոնյան փողոց, թողել են այնտեղ ու հեռացել. օրեր անց նա հիվանդանոցում մահացել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի ըեդեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է մարտի 30-ին «Արմենիա» բժշկական կենտրոն Երևանի 1-03 շտապօգնության թիվ 01 խմբի կողմից հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով Այդ օրը, ժամը 23։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվելիս է եղել վերակենդանացման բաժանմունքում։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ այդ տղամարդն Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Կարեն Ավետիսյանն է, ով «Կոշ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր է եղել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ապրիլի 1-ին, ժամը 06։00-ի սահմաններում Կ. Ավետիսյանը «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ մարտի 30-ին, ժամը 22։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 42-ամյա Գարեգին Գրիգորյանի կողմից վարձակալական հիմունքներով բնակարանում վիճաբանություն է տեղի ունեցել Կ. Ավետիսյանի, Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչ՝ 35-ամյա Վազգեն Գևորգյանի և ոմն Արսենի միջև։ Այդ վիճաբանության ժամանակ նշված անձինք բազմաթիվ հարվածներ են հասցրել Կ. Ավետիսյանին, ով ստացել է մարմնական վնասվածքներ, այնուհետև ծեծված ու անօգնական վիճակում գտնվող Կ. Ավետիսյանին անգիտակից վիճակում տեղափոխել են Կենտրոն վարչական շրջանի Պարոնյան փողոցի 28 հասցեի մոտ, թողել այնտեղ և հեռացել։ Ոստիկանները Չկալովի փողոցի 43 տան մոտ հայտնաբերել են Վ. Գևորգյանին և տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ՝ քննչական բաժին, որտեղ էլ Վ. Գևորգյանը որպես կասկածյալ՝ ձերբակալվել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ ոմն Արսենի անձը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր