211652_close_icon
views-count10030 դիտում article-date 15:45 03-04-2019

Պորոշենկոն դարձել է աշխարհի ամենահարուստ նախագահը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այս պահի դրությամբ համարվում է աշխարհի ամենահարուստ նախագահը, գրում է ուկրաինական Politica.com.ua պարբերականը։ «Նշենք, որ Ուկրաինայի նախագահին արգելված է իր ղեկավարման օրոք զբաղվել գործարարությամբ։ Սակայն դա չի չի վերաբերում Պորոշենկոյին։ Միայն 2019 թվականի վերջին 2 ամիսներին նախագահի եկամուտները հասել են մինչև 1 մլրդ դոլարի»,-ասված է հոդվածում։ Թերթի տեղեկությունների համաձայն՝ 2019 թվականի հունվարից Պորոշենկոն հայտարարագրել էր 856,4 մլն գրիվեն։ 2019 թ. հունվարից հայտարարագրել է 856.4 մլն գրիվեն եկամուտ, փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը՝ 280,4 մլն գրիվեն։ Թերթն ընդգծում է, որ այդքան ժամանակահատվածում նման եկամուտ չունի նույնիսկ Սաուդյան Արաբիայի ամենահարուստ արքայազն Մուհամմեդ բեն Սալման ակ Սաուդը։

Նմանատիպ նյութեր