211652_close_icon
views-count641 դիտում article-date 12:40 03-04-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 2-ից 3-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք, այդ թվում՝ 11-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության 7, ծեծի 4, մարմնական վնասվածք հասցնելու, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու սպանության սպառնալիքի 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, ավազակային հարձակման, բնակարանային գողության, շորթման, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, կաշառակերության, իրացնելու նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառության, փաստաթուղթ կեղծելու, խաբեության եղանակով գույքային վնաս պատճառելու և սառը զենք կրելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 9, ավազակային հարձակման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր