211652_close_icon
views-count1921 դիտում article-date 11:55 03-04-2019

Արա Նաջարյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ

ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի նախագահ Արա Նաջարյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ: Ինչպես հաղորդում է myglendalecitynews.org կայքը, Նաջարյանն այդ պաշտոնում փոխարինում է Զարեհ Սինանյանին: Արա Նաջարյանը Գլենդելի քաղաքապետի պարտականությունները ստանձնում է 4-րդ անգամ: Առաջին անգամ նա Գլենդելի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է 2005 թվականի ապրիլին: «Ես իսկապես շնորհակալ եմ քաղաքապետ աշխատելու հնարավորության համար: Ես սերտ համագործակցության հույս ունեմ իմ գործընկերների և քաղաքային խորհրդի աշխատակիցների հետ՝ Գլենդելը որպես յուրահատուկ վայր պահպանելու հարցում»,- ասել է Նաջարյանը:

Նմանատիպ նյութեր