211652_close_icon
views-count5511 դիտում article-date 11:07 03-04-2019

Նոր զարգացումներ Մեղրիի զորամասում տեղի ունեցած հայտնի միջադեպի շուրջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մեղրիի զորամասում տեղի ունեցած հայտնի միջադեպի շուրջ զարգացումները շարունակվում են: Այս գործի շրջանակներում աշխատանքից ազատել են Մեղրիի զորամասի գնդի, ինչպես նաեւ գումարտակի հրամանատարի բոլոր տեղակալներին: Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել էին` այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, քննություն է ընթանում: Մեզ հայտնի դարձավ, որ այս գործով դեռևս մեղադրյալներ չկան»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր