211652_close_icon
views-count1145 դիտում article-date 23:05 02-04-2019

Բելառուսի երաժշտության պետական ակադեմիայում կազմակերպվել են Կոմիտասի 150-ամյակին նվիրված քննարկումներ

Ապրիլի 2-ին Բելառուսի երաժշտության պետական ակադեմիայում Լիդիա Մուխարինսկայայի հիշատակին նվիրված 18-րդ միջազգային գիտական ընթերցումների և էթնոմշակույթի միջազգային համաժողովի շրջանակներում կազմակերպվեցին «Виват, Армения! К 150-летия Комитаса (1869-1935)» խորագիրը կրող քննարկումներ։ Քննարկումների բացմանը ելույթով հանդես եկավ Բելառուսում Հայաստանի դեսպանության կցորդ Սուրեն Ավետիսյանը, ով իր ողջույնի խոսքում նշեց Կոմիտաս վարդապետի առանձնահատուկ դերակատարությունը հայ եկեղեցական և ժողովրդական երաժշտության պատմության մեջ: Միաժամանակ ընդգծվեց, որ Կոմիտասի ստեղծագործությունները՝ դեռ վարդապետի օրոք լայն տարածում են ստացել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր ծայրերում, և ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ի նշանավորումն կերտած մշակութային ժառանգության, Կոմիտասի հոբելյանը ներառել է «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» 2018-2019թթ իր օրացույցում: Այնուհետ Բելառուսի երաժշտության պետական ակադեմիայի սաները հանդես եկան զեկույցներով՝ «Կոմիտասը և Նարեկացին․ հայկական մշակույթի երկու ոգիներ» և «Կոմիտասը որպես հայկական եկեղեցական երաժշտության ռեֆորմատոր («Պատարագի» օրինակով)» թեմաներով։ Նշյալ թեմաներով հանդես եկած զեկուցողներին հանձնվեցին Բելառուսում Հայաստանի դեսպանության շնորհակալագրեր, ինչպես նաև հայ երաժշտությանը նվիրված գրքեր։

Նմանատիպ նյութեր