211652_close_icon
views-count2158 դիտում article-date 20:12 02-04-2019

Պեպ Գվարդիոլա. Խիստ զայրացա, երբ «Լիվերպուլը» գոլ խփեց «Տոտենհեմին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր տպավորություններն է հայտնել ԱՊԼ-ի 32-րդ տուրի «Լիվերպուլ»-«Տոտենհեմ» խաղից (2:1), որտեղ Յուրգեն Կլոպի թիմը վերջին րոպեին կորզեց հաղթանակը և ստանձնեց առաջատարի դիրքը: «Երբ «Լիվերպուլը» ավելացված ժամանակում խփեց հաղթական գնդակը, ես զայրացած մտածեցի. «Այ քեզ անասունություն»: Սակայն հինգ րոպե անց ես մտածեցի. «Ինչ արած, նորմալ է»: Իսկական ճակատամարտ է: Բայց ոչ մեկ չէր էլ ասել, որ հեշտ է լինելու: Մենք գիտեինք, ես գիտեի: Այդպես պայքարն ավելի դիտարժան է լինելու: «Լիվերպուլը» անհավանական մրցակից է», ասել է Գվարդիոլան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր