211652_close_icon
views-count2670 դիտում article-date 17:16 02-04-2019

Հարկադիր կատարման ծառայության բակում մերօրյա հերոսամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ ծաղիկներ են խոնարհվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչականշենքիբակում տեղադրված՝ մերօրյա հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ այսօր հարկադիր կատարողները խոնարհեցին ծաղիկներ ապրիլյան քառօրյա պատերազմի 3-րդ տարելիցի կապակցությամբ՝ զոհերի հիշատակը հարգելով մեկ րոպե լռությամբ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն իր խոսքում նշեց, որ Ծառայության բակում տեղադրված հուշաքարըՀարկադիր կատարման ծառայության յուրաքանչյուր աշխատակցի խոնարհումն է ապրիլյան քառօրյա պատերազմի և արցախյան գոյամարտի մերօրյա հերոսամարտիկներին: Հուշաքարը կոլեկտիվ գաղափարի արդյունք է, և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել ու հավերժացնել հերոսներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր