211652_close_icon
views-count1497 դիտում article-date 16:56 02-04-2019

«Մանչեսթեր Յունայթեդը» չի ցանկանում բավարարել Էրերայի պահանջները

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ չէ երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Անդեր Էրերայի հետ՝ վերջինիս պայմաններով: 29-ամյա իսպանացին պահանջում է իր շաբաթական 80 հազ. ֆունտ աշխատավարձը բարձրացնել մինչև ավելի քան 200 հազ. ֆունտ, սակայն մանկունյանցիները հրաժարվում են նրան նման գումարներ վճարել: «ՄՅՈւ»-ն պատրաստ է Էրերայի հետ 3-ամյա պայմանագիր կնքել աշխատավարձի զգալի ավելացմամբ, սակայն այդ առաջարկը զիջում է իսպանացու պահանջներին: Այս մրցաշրջանից հետո Էրերան կարող է ազատ գործակալ դառնալ և արդեն նախնական պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ: Ընդ որում, նա գերադասում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն՝ իր առաջադրած պայմաններով:

Նմանատիպ նյութեր