211652_close_icon
views-count2790 դիտում article-date 16:37 02-04-2019

Զինեդին Զիդան. Երաշխավորում եմ, որ հաջորդ մրցաշրջանում «Ռեալում» դարպասապահի հարց չի լինի

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է թիմում դարպասապահի հարցին: Լա Լիգայի վերջին տուրում՝ «Ուեսկայի» հետ հանդիպմանը «Ռեալի» դարպասապահը նրա որդին էր՝ 20-ամյա Լյուկա Զիդանը: Կեյլոր Նավասը մնացել էր պահեստայինների նստարանին, իսկ Տիբո Կուրտուան վնասվածք ուներ: «Ինչ վերաբերում է Լյուկային, ապա ինձ ճանաչողները հասկանում են, որ նա այստեղ է արժանիորեն: Նա 16 տարեկանից «Ռեալում» է հայտավորված, ինչպես Կարվահալն ու ուրիշները: Նա «Ռեալի» խաղացողներից մեկն է, ոչ ավելին: Ինձ միևնույն է, որ ինչ որ մեկը փորձում է դրան անձնական ենթատեքստ տալ: Ինչ վերաբերում է դարպասապահների հարցին, ապա ամեն ինչ կախված է նրան, թե հաջորդ մրցաշրջանում ով է լինելու թիմում: Մենք երեք լավ դարպասապահ ունեն և կտեսնենք, թե ինչ ենք անելու ամռանը: Սակայն այժմ ես կարող եմ վստահեցնել, որ հաջորդ տարի մենք դարպասապահի հարց չենք ունենալու: Հաջորդ մրցաշրջանում ամեն ինչ ջրի պես պարզ է լինելու», ասել է Զիդանը:

Նմանատիպ նյութեր