211652_close_icon
views-count28907 դիտում article-date 16:05 02-04-2019

14 ուղևորով Հայաստանից Մոսկվա ընթացող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել ՌԴ տարածքում. կան տուժածներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի մայրուղիներից մեկում երեկ երեկոյան Հայաստանից ուղևորվող միկրոավտոբուսի մասնակցությամբ լուրջ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, այդմասին հայտնում է donday-novocherkassk.ru կայքը։ Նախնական տվյալներիհամաձայն՝ 2 հոգի ստացել է ծանր վնասվածքներ։ Mercedes միկրոավտոբուսը, որում 14 ուղևոր է եղել, շարժվել է Մոսկվայի ուղղությամբ և ընթացքի ժամանակ ճանապարհային երթևեկության կանոններն անսպասելիորեն խախտել է Chevrolet մակնիշի մեքենան: Միկրոավտոբուսը հընթացս բախվել է մեքենայի ձախ կողմին, իսկ հետո այն իր հետ քարշ տվել հանդիպակաց ուղով: Հատնի է, որ ավտովթարի հետևանքով ծանր տուժել են Chevrolet-ի վարորդն ու առջևի ուղևորը, նրանք շտապ հոսպիտալացվել են Նովոչերկասկում: Ինչ վերաբերում է միկրոավտոբուսի ուղևորներին, ապա նրանցից 10-ը թեթև վնասվածքներ են ստացել, սակայն հրաժարվել են հոսպիտալացումից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր