2236 դիտում
14:29 02-04-2019
Այսօր մեզանից շատերն իրենց քայլերն ուղղելու են դեպի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու և խնկարկելու ապրիլյան պատերազմում ընկած մեր հերոս որդիների հիշատակին
Արցախյան պատերազմից, բանակաշինության ծանր տարիներից մինչև այսօր սահմանին ապրող մեր ժողովուրդը, բանակի զինվորն ու սերժանտը, սպան ու գեներալը ամեն օր սահմանին իրենց խնդիրն են կատարել՝ համեստ ու լռելյայն կրելով ծառայական պարտականությունների դժվարությունները, և երբ հակառակորդը հերթական սադրանքն է հրահրել, մարտական գործողությունների կիզակետում՝ անձնուրաց պաշտպանել են այն սրբազան հողակտորը, որ իրենց էր վստահված։ Ռազմական գիտելիքների, մարտական բարձր պատրաստության, մարտավարական նոր մոտեցումների կիրառման շնորհիվ նրանք դիմագրավել են հակառակորդի ոտնձգությունները, կասեցրել նրանց առաջխաղացումը։
Ապրիլյան պատերազմի օրերին, մահաբեր զենքերը դեռ չլռած, չտրվելով զգացմունքներին, սեղմեցինք մեր բռունցքը, հաղթահարեցինք հոգու ցավը և ազգովին ուս ուսի տված՝ ամուր կանգնեցինք՝ պաշտպանելով սահմանը, այլևս համոզված լինելով, որ սա պայքար է հանուն ազգի լինելիության և պետականության։
Այսօր մեզանից շատերն իրենց քայլերն ուղղելու են դեպի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու և խնկարկելու ապրիլյան պատերազմում ընկած մեր հերոս որդիների հիշատակին, որոնք հանգչում են Արցախյան գոյամարտում և Հայրենիքի սահմանների պաշտպանության համար ընկած հերոսների կողքին։
Փառքի ու պատվի նոր դափնիներ հյուսելով նրանց համար՝ համոզված ենք, որ բոլորիս երազած խաղաղությունը մենք չենք խնդրելու․ ինչպես պարտադրել ենք 1994-ին, այնպես էլ հարկ եղած դեպքում՝ պարտադրելու են նոր ժամանակի նոր հերոսները։
Նմանատիպ նյութեր
1434 դիտում
12:12 02-04-2021
Արմեն Սարգսյանը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
460 դիտում
20:15 19-04-2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
523 դիտում
20:03 19-04-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
325 դիտում
19:50 19-04-2024
Արամ Ա Կաթողիկոսը ՄՔԴ դատախազի հետ քննարկել է ադրբեջանական սադրանքները