211652_close_icon
views-count847 դիտում article-date 15:59 02-04-2019

Brexit-ի շուրջ վճռորոշ քվեարկությունը կարող է տեղի ունենալ ապրիլի 4-ին. The Sun

Բրիտանական խորհրդարանում Brexit-ի (ԵՄ կազմից դուրս գալու գործընթացը) պայմանների վերաբերյալ համաձայնագրի նախագծի շուրջ վերջնական քվեարկությունը, որը վարչապետ Թերեզա Մեյի կողմից կնքվել է Եվրամիության հետ, կարող է տեղի ունենալ ապրիլի 4-ին: Այդ մասին հայտնել է The Sun թերթը: Նշեմք, որ ապրիլի 1-ին բրիտանական խորհրդարանի պատգամավորները մերժել են համաձայնագրի նախագծի բոլոր 4 այլընտրանքային տարբերակները։ Դրանք ընտրվել էին Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուի կողմից: The Times հրատարակության քաղաքական մեկնաբանի խոսքով՝ թագավորության ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը ապրիլի 2-ին դիմելու է վարչապետ Մեյի կաբինետին՝ խնդրելով քննարկել Brexit-ի հարցի շուրջ հանրաքվեի անցկացման հնարավորությունն այն բանի կապակցությամբ, որ ո՛չ պահպանողականները, ո՛չ երկիրն ինքը չեն կարող թույլ տալ ընտրությունների անցկացում:

Նմանատիպ նյութեր