211652_close_icon
views-count1475 դիտում article-date 15:37 02-04-2019

Ուկրաինայի ԿԸՀ-ն հաշվարկել է արտասահմանյան բոլոր քվեաթերթիկները. Պորոշենկոն առաջինն է, Զելենսկին՝ երկրորդը

Ուկրաինայի ԿԸՀ-ն հաշվարկել է արտասահմանում երկրի նախագահական ընտրությունների ամբողջական արդյունքները։ Ինչպես հաղորդում է «112 Ուկրաինա»-ն, համաձայն արտասահմանում ընտրություններին մասնակցել է ավելի քան 55 հազար ուկրաինացի։ Համաձայն արդյունքների՝ առաջին տեղում գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն է։ Նրան օգտին քվեարկել է ընտրողների 38.93 տոկոսը։ Երկրորդ տեղում շոումեն Վլադիմիր Զելենսկին է։ Վերջինիս ձայն է տվել ընտրողների 26.0 տոկոսը։ Երրորդ տեղում «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության առաջնորդ Անատոլի Գրիցենկոն է՝ 10,64 տոկոս։ Չորրորդում՝ ինքնառաջադրված Իգոր Սմեշկոն՝ 6,62 տոկոսը։ Ընդհանուր հաշվով՝ հաշվարկվել է 55 հազար 31 ձայն։ Արտասահմանյան ընտրատարածքում բացվել էր 101 ընտրատեղամաս։

Նմանատիպ նյութեր