211652_close_icon
views-count2938 դիտում article-date 15:15 02-04-2019

Վրաստանի արեւմուտքում 3,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել

3,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի Օնի բարձրլեռնային շրջանում: Այդ մասին ասված Է Հողի ուսումնասիրման գիտական ինստիտուտի եւ Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում: Երկրաշարժի Էպիկենտրոնը Նակիետի գյուղում Էր, որը գտնվում Է Օնի քաղաքից երեք կիլոմետր հեռավորության վրա: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 11:30-ին՝ 10 կիլոմետր խորության վրա: Տուժածների կամ շենքերի վնասվածքների մասին հաղորդագրություններ չեն ստացվել:

Նմանատիպ նյութեր