211652_close_icon
views-count1711 դիտում article-date 14:49 02-04-2019

Մարտական պատրաստության ու սպառազինության առումով որակական փոփոխություններ ունենք. Գաբրիել Բալայան

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը կարողացել է բավականաչափ լրացնել բանակի զինանոցը և մարտական պատրաստության աստիճանը բերել շատ ավելի զգոն վիճակի: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը ի՞նչ դասեր է քաղել 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից: «Մենք արդեն իսկ սկսել ենք քանակականը որակականով փոխարինելու շրջափուլը: Ինձ թվում է, որ դրանով ամեն ինչ ասված է: Այսինքն՝ մենք որակական լուրջ փոփոխություններ ենք այս ընթացքում արել ինչպես անձնակազմի մարտական պատրաստության առումով, այնպես էլ սպառազինության ու ռազմամթերքի, տեխնիկական միջոցների մասով, որոնցով համալրվել են զինված ուժերը. դա տեսադիտարկման սարքերն են, ավտոմատացված կառավարման սարքերն են և վերլուծական այն կարողությունները, որ մենք ունենք»,- ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարարը:

Նմանատիպ նյութեր