1832 դիտում
12:29 02-04-2019
Հայաստանի և Արցախի նախագահները մասնակցել են Արցախյան գոյամարտում զոհված մաղավուզցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աշխատանքային այցով այսօր Արցախի Հանրապետություն ժամանած Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում մասնակցել է Արցախյան գոյամարտում իրենց կյանքը նվիրաբերած 17 մաղավուզցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը։
Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահներ Արմեն Սարգսյանը և Բակո Սահակյանը ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և հարգանքի ու երախտագիտության տուրք մատուցել արցախյան ազատամարտում և Հայրենական մեծ պատերազմում զոհված մաղավուզցիների հիշատակին:
Արցախի նախագահը 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության համար մի խումբ մաղավուզցիների հանձնել է Արցախի պետական պարգևներ։
Այնուհետև երկու հայկական պետությունների նախագահները զրուցել են միջոցառմանը մասնակից մաղավուզցիների հետ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1606 դիտում
19:20 07-12-2021
Արցախի նախագահը Մարտունիում մասնակցել է յոթ հրետանավորների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի բացմանը
Այս բաժնից
835 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
949 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
886 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի