211652_close_icon
views-count1353 դիտում article-date 21:28 02-04-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ապրիլի 1-ին, ժամը 21.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 1-ին, ժամը 04.10-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 1-ին, ժամը 13.10-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 1-ին, ժամը 14.10-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 1-ին, ժամը 14.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ քաղաքի Մաշտոցի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 1-ին, ժամը 16.20-ի սահմաններում, «Ջիպ Գրանդ Շիրոկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Մաշտոց-Վ.Կոստանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 1-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրա»-ի 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 1-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 20-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշներին և գլորվել ձորը. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 1-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21012»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 1-ին, ժամը 23.45-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Սիսիան-Դաստակերտ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս եկել երթևեկելի մասից, բախվել հողաթմբին և կողաշրջվել. 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր