211652_close_icon
views-count3778 դիտում article-date 10:59 02-04-2019

Քաղավիացիայի ծառայության նախագահ Տաթևիկ Ռևազյանին խորհուրդ են տվել հայոց լեզվի դասերի հաճախել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հայերենի իմացությամբ տոգորված իշխանությունները, ըստ երևույթին, մոռացել են քաղաքացիական ավիացիայի պետական ծառայության նախագահ Տաթևիկ Ռևազյանի մասին, որը պաշտոնին նոր նշանակված ժամանակ հայոց լեզվին ընդհանրապես չէր տիրապետում ՝ ո՛չ կարդում էր, ո՛չ գրում: «Քաղավիացիայի ներքին փաստաթղթաշրջանառությունը սկզբում միայն անգլերենով էր անում, ու ակնկալում, որ ծառայության աշխատակիցներն այս կամ այն գրությանն անգլերենով պետք է պատասխանեն: Բայց երբ աշխատակիցներն ըմբոստացել են, թե անգլերենին մեծ մասամբ չեն տիրապետում, Ռևազյանը վերանայել է իր մարտավարությունն ու սկսել լատինատառ հայերենով նամակներ գրել: Բայց աշխատողները դրան էլ են ըմբոստացել՝ լատինատառ հայերենով շրջանառած փաստաթղթերին նույն ձևով ընթացք տալը համարելով անպատվաբեր, նվաստացուցիչ: Իրավիճակը հարթելու համար Ռևազյանին խորհուրդ են տվել հայոց լեզվի դասերի հաճախել ու գրել-կարդալ սովորել»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր