211652_close_icon
views-count16658 դիտում article-date 23:31 01-04-2019

Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի իրացման բաժնի պետին ծեծի ենթարկողին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 31-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով բացահայտել են Շենգավիթի վարչական տարածքում Մասիս քաղաքի բնակիչ, 37-ամյա Արթուր Հովհաննիսյանին ծեծի ենթարկած անձին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:30-ին Շենգավիթ բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի գագաթային հատվածի պատռված արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ա. Հովհաննիսյանը: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Ա. Հովհաննիսյանը վիճաբանության մեջ է մտել իր աշխատավայրում, որը գտնվում է Մանթաշյան փողոցում և նրա հետ վիաճաբանության մեջ է եղել ոմն Նարեկ: Մինչ Շենգավիթի բժիշկները բժշկական օգնություն էին ցուցաբերում Ա. Հովհաննիսյանին, ոստիկանները պարզել են վիճաբանության մասնակցի ինքնությունը: Նա Նորագավիթ թաղամասի բնակիչ, 26-ամյա Նարեկ Ավետիսյանն է, ով ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է Շենգավիթի ոստիկանության հետաքննչական բաժանմունք, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ա. Հովհաննիսյանը աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր փակ բաժնետիրական ընկերության Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների էլեկտրաէներգիայի իրացման բաժնի պետ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր