211652_close_icon
views-count34746 դիտում article-date 20:15 01-04-2019

Երևանում հազարից ավելի երեխաներ իրենց մարզական պարապմունքներն անցկացնում են արտակարգ ու վտանգավոր պայմաններում, անձրևաջրերից պաշտպանվում են դույլերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի տարի է՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության համար 1 մարզադպրոցում 1000-ից ավելի երեխաներ տարբեր մարզաձևերում իրենց պարապմունքները անցկացնում են ահը սրտներում՝ լրիվ արտակարգ իրավիճակների պայմաններում: Այս օրերին հանրապետությունում տեղացած անձրևները դրա վառ ապացույցն են: Երեխաները պարապմունքներին մասնակցում են ահավոր ցուրտ պայմաններում, անձրևաջրերի տակ, սակայն պատկան մարմինները , այդ թվում՝ Երևանի քաղաքպետարանի ու Շենգավիթ վարչական շրջանի պատասխանատուները ոչ մի միջոց չեն ձեռնարկում՝ փրկելու շենքի փլուզումը, ինչու փլուզում, քանի որ մասնագետների կարծիքով՝ եթե առաջիկա տարվա ընթացքում գոնե տանիքը կապիտալ չվերանորոգվի, ապա շենքի վրա կարելի է «խաչ քաշել»: Դահլիճներոում մի քանի մարզաձևերով պարապմունքներ անցկացնող երեխաները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Նայում ենք ուրիշ պետություններում ինչ պայմաններում են երեխաները պարապում՝ նախանձում ենք: Ուզում ենք, որ մեր պատկան մարմինները գոնե այս տարի տանիքի հարցը լուծեն: Էստեղ 1000-ից ավելի երեխաներ են պարապում, փողոցից կտրվում են, երեխաներ են եղել, ովքեր մեդալներ են շահել, մի քանի պետություններում հայկական հիմն են հնչեցրել, բայց ոչ ոք չի իմացել, որ այդ երեխաները նման պայմաններում են իրենց պարապմունքներն անցկացրել»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դահլիճներում անձրևաջրերից պաշտպանվելու նպատակով դույլեր են դրել, երեխաներն էլ կատակելով՝ ասում են. «Էտա պարապմունքից հետո անձրևաջրերով կցայվենք, կգնանք տուն»: Տանիքը ամբողջովին անբարեկարգ վիճակում է գտնվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը պլանավորել էր, որ այս տարի շենքը կապիտալ կվերանորոգվելու էր, անգամ կազմված է եղել նախագիծ-նախահաշիվ և այն կազմել է մոտ 400 մլն դրամ: Հիմա եթե բարի կամք դրսևորվի, գոնե տանիքը վերանորոգելու համար՝ երեխաներին դա էլ կբավարարի; Հույս ունենք, որ այս շենքում, որտեղ բազմաթիվ երեխաներ են փողոցից կտրվել, կարճ ժամանակում կսկսվի վերանորոգման աշխատանքները, եթե, իհարկե, պատասխանատուները բարի կամք դրսևորեն ու ցուցաբերեն սրտացավ մոտեցում: Լուսանկաները և տեսանյութը Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 171+
171+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր