1251 դիտում
19:48 01-04-2019
Հրապարակվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը
Մարտի 30-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջում հրապարակվել և ԱՀ Ազգային ժողով է ուղարկվել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը Ազգային ժողով է ներկայացնում տարեկան հաղորդում՝ նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին:
Պաշտպանը հաղորդումը ներկայացնում է նաև պետական իրավասու մարմիններին ու հասարակական կազմակերպություններին և հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով:
Պաշտպանի տարեկան հաղորդումը հասանելի է հետևյալ [url=http://ombudsnkr.am/docs/MIP2018ZEKUIC.pdf?fbclid=IwAR3J8Pf7ZgVDKQjkZKZvKkz-Gdv4Kbqi7eF6JnduLelASd9koRR_Y8rGpzg]հղումով[/url]:
Նմանատիպ նյութեր
980 դիտում
11:22 13-09-2019
Հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը ինֆոգրաֆիկաներով
Այս բաժնից
925 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
520 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ