211652_close_icon
views-count2748 դիտում article-date 18:58 01-04-2019

Երևանում անցկացվել է ֆրանկոֆոն երկրների հուշարձանները ներկայացնող քայլերթ-ֆլեշմոբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում նախաձեռնած քայլերթ-ֆլեշմոբը կայացավ: Մայրաքաղաքի կենտրոնում ակցիայի մասնակիցները՝ ՊՈԱԿ-ի աշխատակիցները, կամավորներն ու ֆրանսիական քոլեջի ուսանողները շուրջ մեկ ու կես ժամվա ընթացքում Երեւանի գլխավոր փողոցների անցորդներին ներկայացրել են ֆրանկոֆոնթվով 53՝ Ալբանիա, Անդորա, Հայաստան, Բելգիա, Բենին, Բուլղարիա, Շվեյցարիա, Մոլդովա, Եգիպտոս, Ֆրանսիա և այլ երկրների առավել հայտնիհուշարձանները: Ֆլեշմոբի մասնակիցներին /Հանրապետության հրապարակ, Շառլ Ազնավուրի հրապարակ, Ֆրանսիայի հրապարակ, Ազատության հրապարակ/ ուղեկցել են «Երևանյան թմբուկահարներ»-ը, որոնց մասնակցությունը բավականին ոգևորող էր: Թավրիզի համալսարանի դասախոս Լեյլա Սալիքսամանին առաջին անգամ էր Հայաստանում և պատահական հայտնվել էր այսպես ասած «դեպքի վայրում»: Տիկին Լեյլան իր երկրում ֆրանսերեն է դասախոսում: Քաջածանոթ լինելով ֆրանկոֆոն երկրների մշակույթին նա համոզմունք է հայտնել, որ ակցիան շատ հետաքրքիր ու գեղեցիկ էր կազմակերպվել: Ֆլեշմոբը հետաքրքրություն էր առաջացրել հատկապես օտարերկրացիների մոտ, ովքեր «անմահացնում» էին միջոցառման հետաքրքիր պահերը, սելֆիներ անում, նույնիսկ ոգևորում քայլերթի մասնակիցներին՝ ծածանելով մեր եռագույնը: «Միջոցառման նպատակը՝ մեր հայրենակիցներինֆրանկոֆոն երկրների մշակույթի մի փոքրիկ մասին ծանոթացնելն է: Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակումՊՈԱԿ-ի կազմակերպած այս տարվա առաջին նախաձեռնությունն է: Հաջորդը ապրիլի 5-ին է՝ «Հայ մտավորականները ֆրանկոֆոն մշակույթում» խորագիրը կրող ցուցադրություն և պար- ներկայացում կլինի «Զվարթնոց» արգելոց-թանգարանում: Տարբեր մշակույթները ներկայացնելը ու գիտելիքների հարստացումը շատ կարևոր ու ճիշտ է», - իր խոսքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը: Նրա փոխանցմամբ առաջիկայում քայլերթ-ֆլեշմոբ կանցկացվի նաև հանրապետության մարզերից մեկում: [b] «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+

Նմանատիպ նյութեր