211652_close_icon
views-count718 դիտում article-date 17:30 01-04-2019

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Ստեփանավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Ստեփանավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր