211652_close_icon
views-count1598 դիտում article-date 16:59 01-04-2019

Բարձրագուն դատական խորհուրդը մերժել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

Ապրիլի 1-ին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ կայացված որոշման եզրափակիչ մասը: Բարձրագույն դատական խորհուրդը, դռնփակ նիստում քննության առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ա. Զեյնալյանի 2019 թվականի մարտի 4-ի թիվ 59-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը, լսելով միջնորդության առնչությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաղորդումը, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները, որոշեց մերժել այն: Բարձրագույն դատական խորհուրդը հանգել է այն եզրակացության, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությամբ արձանագրված խախտումն առկա է, սակայն այն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով չի կարող որակվել որպես ակնհայտ՝ նկատի ունենալով իրավական հիմքերի անկատարությունը և ոչ միասնական դատական պրակտիկան: [b]Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր