211652_close_icon
views-count1442 դիտում article-date 16:07 01-04-2019

Էդմոն Մարուքյանի կարծիքով` Արցախի խնդրի կարգավորման համար նոր իշխանությունները փորձում են նոր մոտեցումներ ցուցաբերել

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով` հայկական կողմը գնում է 3 սկզբունքների և 6 տարրերի մեկնաբանությունների արձանագրման, հստակեցման ուղղությամբ: Իսկ նոր մոտեցումները չեն կարող ազդեցություն չունենալ բանակցությունների վրա: «[url=https://armenpress.am/arm/news/969662.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կայացած ճեպազրույցում` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը: «Միանշանակ արժե գնալ նոր սկզբունքների, նոր տարրերի կամ նոր մեկնաբանությունների արձանագրման: Եվ ես կարծում եմ, որ մեր կողմն այդ ճանապարհով էլ գնում է: Սակայն մի բան պետք չէ մոռանալ, որ այդ սկզբունքները հիմնված են Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա։ Այսինքն՝ ակտը չի փոխվում, միջազգային իրավունքը չի փոխվում, և այս առումով մեկնաբանությունների հարց է: Աշխարհը զարգանում է, և տարբեր սկզբունքներ տարբեր ժամանակներում տարբեր ձևերով են մեկնաբանվում`բնականաբար ուժի համատեքստում, ով ուժեղ է, մեկնաբանում է ի շահ իրեն»,-ասաց Մարուքյանը: Նրա կարծիքով` Հայաստանի իշխանությունները, որպես նոր իշխանություններ, պետք է փորձեն նոր մոտեցումներ բերել և փորձում են: Մարուքյանի կարծիքով, բնականաբար, հեշտ չի լինելու, և դրա համար էլ բանակցություններն ընթանում են: Նա նկատեց, որ Հայաստանի նոր իշխանության մոտեցումներից մեկն այն էր, որ 3 սկզբունքներն ու 6 տարրերը մեկնաբանվեն միջազգային հանրության կողմից: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/969662.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր