211652_close_icon
views-count2842 դիտում article-date 14:38 01-04-2019

Վրաստանի նախագահը դարձել Է Փարիզ-Թբիլիսի առաջին ուղիղ չվերթի ուղևորներից մեկը

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դարձել է Թբիլիսի-Փարիզ կանոնավոր ուղիղ չվերթի առաջին ուղևորներից մեկը, որն այսուհետ իրականացնելու է Air France ավիաընկերությունը։ Այդ մասին հայտնել է «Վրաստանի օդանավակայանների միավորում» ընկերությունը, փոխանցում է Tass գործակալությունը։ »Ես երկար եմ սպասել Փարիզի ու Թբիլիսիի միջև ուղիղ չվերթների իրականացմանը։ Անձամբ ինձ համար սա շատ ուրախալի իրադարձություն է, սակայն կարծում եմ, որ ինձ հետ նաև ողջ Վրաստանն է երկար սպասել այս իրադարձությանը»,-ասել է Վրաստանի նախագահը։ Նշենք, որ վրացական կողմւ շուրջ 2 տարիբանակցություններ է վարել Air France ավիաընկերության ղեկավարության հետ։ Այսուհետ նշված չվերթը կանոնավոր կսպասարկվի A320 օդանավերով շաբաթական 2 անգամ։

Նմանատիպ նյութեր